top of page

Ոսկին էժանանում է

Nov 9, 2021
1 min read


Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան ուղղիչ կերպով նվազում է չորս աճուրդային նստաշրջանների շարունակական աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.15 տոկոսով կամ 2.7 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1825.3 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը միաժամանակ ընկնում է 0.33 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.462 դոլար։ Ոսկու գինը նվազում է այն բանից հետո, երբ թանկարժեք մետաղի գինը վերջին չորս աճուրդային օրվա ընթացքում աճեց գրեթե 2 տոկոսով եւ ապրապնդվեց ունցիայի դիմաց 1800 դոլար հոգեբանական նշագծից բարձր մակարդակում: Այժմ ներդրողները շահույթ են գրանցում։

 
 
 

Comments


bottom of page