top of page

Ո՞ր երկրներում է կորոնավիրուսով վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել (ցանկ)

Mar 27, 2020
1 min read

Իրական ժամանակում վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 500 542 մարդ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 22 334-ի, ապաքինվել է՝ 121 214 մարդ:

Ներկա պահին վարակակիր է 356 994-ը:

Ամենաշատը վարակման դեպքեր գրանցվել են Չինաստանում՝ 81 285։

Մահացության դեպքերի թվով առաջինը Իտալիան է՝ 7503 մարդ, որտեղ վարակված է ավելի քան 74 000-ը:

Երկրորդը Իսպանիան է, որտեղ մահացության ցուցանիշը հասել է 4145-ի, վարակվածներինը՝ 56 197-ի: Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ (74 422), Գերմանիան (41 519), Իրանը (29 406), Ֆրանսիան (25 233), Շվեյցարիան (11 712):    

 
 
 

Comments


bottom of page