top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանցի զինվորականների թիվը չի գերազանցում հազարը


Հայաստանի տարածքում ապօրինի կերպով մոտ հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում։ Այս մասին երեկ՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:

«Շփման գծի ողջ երկայնքով դրանց թիվը չի գերազանցում հազարը»,- նշեց Ասրյանը:

Ընդ որում՝ գեներալն ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականները լուրջ առաջադրանքներ իրականացնելու հնարավորություն չունեն: Գլխավոր շտաբը շարունակում է պնդել, որ ադրբեջանական ստորաբաժանումները շրջափակման մեջ են՝ միաժամանակ թիկունքից ունենալով մատակարարման մեկ ուղի:

Հիշեցնենք, որ չնայած շրջափակման մեջ լինելուն, Հայաստանի տարածք ապօրինի ներխուժումից ի վեր ադրբեջանական զինվորականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, մի քանի անգամ աճել է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page