Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23 +25։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 1+6, ցերեկը՝ 12 +16, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ 13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18 +20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13 +16, Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18, Տավուշում գիշերը՝ 6+10, ցերեկը՝ +16+20, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+ 24, Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ + 23 + 27, Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ + 23 + 26, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+15, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23 +27, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28 +32, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +26, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32։




Comments