top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շրի Լանկայում ջրհեղեղի հետեւանքով 6 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը զրկվել են տներից


Շրի Լանկայում տեղատարափ անձրեւներից առաջացած անսպասելի ջրհեղեղներն ու սողանքները առնվազն վեց մարդու կյանք են խլել, եւս 5 մարդ անհետ կորած են համարվում, ավելի քան 5000 մարդ զրկվել է տնից, գրում է СВС-ը:

Հրապարակման համաձայն՝ հինգշաբթի երեկոյան Հնդկական օվկիանոսի այս կղզային պետության վեց տարածքներում անձրեւները չեն դադարում: Բազմաթիվ տներ, բրնձի դաշտեր եւ ճանապարհներ են հեղեղվել, արգելափակվել է տրանսպորտի երթեւեկությունը: Բնական աղետների կառավարման պետական կենտրոնի տվյալներով՝ ջրհեղեղի հետեւանքով զոհվել է չորս, սողանքների հետեւանքով՝ երկու մարդ:

Ջրհեղեղների ու սելավների հետեւանքով հինգ մարդ անհետ կորել է: Կեգալլե շրջանում՝ մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 85 կիլոմետր դեպի արեւելք հողե բլուրը փլվել է տան վրա եւ թաղել նույն ընտանիքի չորս անդամներին՝ ծնողներին եւ երկու երեխաներին:

Տեղական Hiru հեռուստաալիքը ցույց է տվել, թե ինչպես են զինվորներն ու գյուղացիները մաքրում կեղտը եւ աղբը՝ փորձելով փրկել զոհերին: Ըստ կառավարության տվյալների, ավելի քան 5000 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ, եւ ավելի քան 600 տուն վնասվել է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page