Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 մարդ
May 10, 2022
1 min read

Մեկ ոստիկան զոհվել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է Շրի Լանկայում շարունակվող զանգվածային ցույցերի ժամանակ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Daily Mirror թերթը։ Նրա տվյալներով՝ 24-ամյա ոստիկանը հիվանդանոցում մահացել է արցունքաբեր գազով նռնականետի պայթյունից ստացած վնասվածքներից։ Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 210 մարդու։ Նրանք դիմել են Կոլոմբոյի ազգային հոսպիտալ։




Comments