Շրի Լանկայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը
May 10, 2022
1 min read

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ընդունել է վարչապետ Մահինդա Ռաջապակսայի հրաժարականը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է շրիլանկան Daily Mirror թերթը։ Նրա խոսքով՝ համապատասխան ծանուցումը հրապարակել է երկրի ղեկավարի քարտուղարությունը։ Մահինդա Ռաջապակսան (նախագահի ավագ եղբայրը) երկուշաբթի հրաժարական է ներկայացրել, ինչի մասին նա ինքն է հայտնել Twitter-ում։ «Քանի որ Շրի Լանկայում հույզերը թեժանում են, կոչ եմ անում մեր լայն հանրությանը զսպվածություն ցուցաբերել եւ հիշել, որ բռնությունը միայն բռնություն է ծնում: Տնտեսական ճգնաժամը, որում մենք գտնվում ենք, լուծում է պահանջում, որն այս վարչակազմը փորձում է գտնել»,- գրել է վարչապետը։ Կղզում լարվածությունը պահպանվում է: Պարետային ժամը երկարաձգվել է մինչեւ չորեքշաբթի՝ մայիսի 11-ի առավոտ։




Comments