ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում էական խախտումներ չի արձանագրել
Sep 8, 2020
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դիտարկումներ են տեղի ունեցել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի տաղավարներում, ինչպես նաև մի շարք շինանյութի խանութներում և բենզինի լցակայաններում: Էական խախտումներ չեն արձանագրվել: Այնուհանդերձ, մի շարք տնտեսավարողներ թերացել են ջերմաչափման գրանցամատյանների վարման հարցում: ՇՎՏՄ աշխատակիցները տնտեսավարողներին հորդորել են ջերմաչափման գրանցամատյանները լրացնել ըստ պատշաճի և չթուլացնել զգոնությունը: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:




Comments