ՇՎՏՄ-ն Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում խախտումներ չի արձանագրել
Sep 1, 2020
1 min read

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝
շարունակել է մշտադիտարկումները: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ստուգայցեր են տեղի ունեցել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում: Տեսչական մարմնի աշխատակիցները էական խախտումներ չեն արձանագրել: Տնտեսավարողները պատշաճ կերպով պահպանել են հակահամաճարակային անվտանգության նորմերը: Առկա են եղել ինչպես փակ աղբամաններն ու ախտահանիչները, այնպես էլ ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Սպասարկումն իրականացվել է դիմակներով:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում,
շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, տոնավաճառներում:




Comments