top of page

ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խմբերը Ավանում են. խախտումներ չկան

Aug 21, 2020
1 min read



Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ ու շինանյութի առևտրի կետեր, որտեղ էական խախտումներ չեն արձանագրվել:

Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող

թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության նորմերը:

Մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնց առնչությամբ մշտադիտարկում

իրականացնող խմբի անդամները տվել են ցուցումներ, թերությունները տեղում շտկվել են:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության

ամբողջ տարածքում:

 
 
 

Comments


bottom of page