Շվեդիան 5,4 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն շվեդական կրոն (5,4 միլիոն դոլար) երեք տարվա ընթացքում՝ աջակցելու տնտեսական զարգացմանը, երկխոսությանը եւ ընդհանուր կայունությանը Ուկրաինայի հարավում եւ արեւելքում, հայտնում է AP-ը: Գումարը կուղղվի Գործընկերության հիմնադրամին՝ հանուն կայուն Ուկրաինայի, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ: «Այս հիմնադրամը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի կայունությունը»,- ասվում է ԱԳ նախարար Անն Լինդի հայտարարության մեջ: «Այն կկարողանա արագ եւ ճկուն կերպով արձագանքել այն պահանջներին, որոնք զարգացել եւ նյութականացել են 2014 թվականից ի վեր ռուսական ագրեսիայի արդյունքում»,- նշվում է հայտարարության մեջ։ Այս գումարը հավելում է 240 միլիոն կրոնին, որը Ուկրաինան տարեկան ստանում է Շվեդիայից քաղաքացիական հանրության բարեփոխումների համար։




Comments