top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շվեդիայի արտգործնախարարը չի հաստատել, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին կմիանա 2023թ.


Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրոմը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո չի կարողացել հաստատել, որ իր երկիրը 2023թ. կմիանա ՆԱՏՕ-ին, բայց հայտարարել է առաջընթացի առկայության մասին։ «Չեմ ցանկանում կոնկրետ ժամանակ նշել։ Հենց որ [Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության համար Անկարայի բոլոր պահանջների մասին] եռակողմ հուշագրի բոլոր պայմանները կատարվեն, մենք, կտեսնենք, թե ինչպես տեղի կունենա [ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրության] վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից»,- ասել է շվեդ նախարարը, որը չորեքշաբթի ժամանել է Բուխարեստ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման երկրորդ նստաշրջանին։ Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք սպասում է, որ իր երկիրը կկարողանա ՆԱՏՕ-ին միանալ 2023թ.։ «Ըստ էության, մենք [երեքշաբթի] շատ լավ հանդիպում ունեցանք Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ։ Ես զգում եմ, որ առաջընթաց կա, մենք շարժվում ենք եռակողմ հուշագրի կատարման ուղղությամբ»,- ավելացրել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page