top of page

Շվեդ գիտնականները կորոնավիրուսից պաշտպանող նոր հակամարմին են հայտնաբերել

Sep 8, 2020
1 min read

Շվեդիայում գիտնականները նոր հակամարմին են հայտնաբերել, որը կարող է մարդու օրգանիզմը պաշտպանել կորոնավիրուսից: Գիտնականները ենթադրում են, որ այն կարելի է օգտագործել որպես կորոնավիրուսի բարդացումներից պաշտպանող միջոց: Այդ մասին նշված է Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածում:

Գիտնականները կորոնավիրուսի S սպիտակուցը ներարկել են ուղտայծերին և 60 օր անց կենդանիների արյան նմուշներում հայտնաբերել  հակամարմին, որը պաշտպանում է կորոնավիրուսից: Այնուհետև մասնագետները հակամարմինն ուսումնասիրել են ու պարզել, որ այն լիովին ի զորու է պաշտպանել SARS-CoV-2 վիրուսից:

Այժմ հակամարմինը նախակլինիկական հետազոտությունների փուլում է, որոնք իրականացվում են բացառապես կենդանիների վրա:

 
 
 

Comments


bottom of page