top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչև վերջին հնարավորությունը. ԱՀ նախագահ


«Բոլորն են հերոս։ Մենք ունենք մոտ 4 հազար զոհ, բոլորն էլ հերոս են, բայց Հակոբի կենսագրությունը համապատասխանում է, որպեսզի նա արժանանա այդ կոչմանը։ Ես Հակոբի կենսագրությանը ծանոթացել եմ այս մի քանի օրերի ընթացքում, երբ իր մարտական ընկերների հետ լայնածավալ որոնողական աշխատանքներ էինք կատարում։ Հակոբը թողնելով Մոսկվան՝ անդամագրվել է կամավորական շարժմանը, սկսել է Եղնիկներում, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, բայց երբ Շուշին վտանգված էր, երբ պետք էր Շուշին պաշտպանել իր մարտական ընկերների հետ խնդրել է իր հրամանատարությանը, եւ բավականին երկար ծանր մարտեր էին մղել Շուշիի մատույցներում։ Ասում են՝ Շուշին հանձնել են, ոչ, Շուշին չեն հանձնել, Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչև վերջին հնարավորությունը»,- այսօր Հակոբ Հարությունյանի հուղարկավորության ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը բարձրագույն կոչումը հանձնեց Հակոբ Հարությունյանի եղբորը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page