top of page

Շուշի-Բերձոր ճանապարհը դեռ բաց չէ քաղաքացիների համար

Nov 4, 2020
1 min read

Այսօր կեսօրին հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում իրականացնում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ ՊՆ ներկայացուցչից, թե արդյո՞ք ճանապարհը շարունակում է փակ մնալ.

«Էսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք էդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել, փառք Աստծո, Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք ճանապարհ կա: Կարող ենք օգտվել այդ ճանապարհներից»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է անվտանգ Քարվաճառի ճանապարհը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես էսօր եկել եմ, ու շատ անվտանգ էր»:

 
 
 

Comments


bottom of page