Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. Արցախի ՆԳՆ
Aug 26, 2022
1 min read

Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող եւ դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթեւեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։




Comments