top of page

Շոտլանդիան կսկսի նախապատրաստվել 2022 թվականին անկախության երկրորդ հանրաքվեին

Nov 30, 2021
1 min read


Շոտլանդիայի կառավարությունը կսկսի պաշտոնական նախապատրաստվել 2022 թվականին բրիտանական այս շրջանի անկախության երկրորդ հանրաքվեի համար՝ նպատակ ունենալով համազգային արցում անցկացնել մինչեւ 2023 թվականի վերջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հաջորդ տարվա ընթացքում ես կնախաձեռնեմ մինչեւ 2023 թվականի վերջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտ գործընթացը»,-երեքշաբթի ասել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը, ում խոսքը մեջբերել է Financial Times-ը։ Հանրաքվեի համար աջակցությունը մոբիլիզացնելու արշավը «լրջորեն կվերսկսվի», հավելել է նա։ Նրա խոսքով՝ եթե ​​Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հարգում է ժողովրդավարությունը, ապա նա թույլ կտա Շոտլանդիայի ժողովրդին որոշել հետագա անելիքները:

 
 
 

Comments


bottom of page