top of page

Շոումեն Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի նախագահ

May 20, 2019
1 min read

Շոումեն Վլադիմիր Զելենսկին, որն ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել էր ձայների մեծամասնությունը, Գերագույն ռադայում կայացած երդմնակալության արարողության ժամանակ պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի ժողովրդին հավատարմության երդում է տվել, ինչից հետո Սահմանադրական դատարանը հայտարարել է նրան Ուկրաինայի նախագահ դառնալու մասին, հայտնում է РИА Новости-ն:

«Պարտավորվում եմ՝ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հոգ տանել Հայրենիքի բարօրության և ուկրաինական ժողովրդի բարեկեցության մասին, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հարգել Ուկրաինայի Սահմանադրությունն ու Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները ի շահ բոլոր հայրենակիցների, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում»,- ասել է երկրի նոր նախագահը:

 
 
 

Comments


bottom of page