Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ին փոխանցել է մտահոգությունն ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ
Oct 13, 2020
1 min read

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն անհանգստացնում են Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկությունները»,- այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:




Comments