Շոլցը Փարիզում կհանդիպի Զելենսկու հետ
Feb 8, 2023
1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է ֆրանսիական BFM TV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը։ Լոնդոն կատարած այցից հետո Զելենսկին կմեկնի Փարիզ։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ փետրվարի 8-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կընդունի Զելենսկուն եւ Շոլցին:




Comments