Շոլցը Զելենսկու հետ կմասնակցի G7-ի` Ուկրաինայի հարցով քննարկմանը
May 6, 2022
1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 8-ին կմասնակցի Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ G7-ի վիրտուալ քննարկմանը, որին կմասնակցի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: Շոլցը նաեւ մայիսի 8-ի երեկոյան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարելիցի օրը, գերմանացի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձով հանդես կգա, հավելել է նա։




Comments