top of page

Շնորհավո՛ր Սահմանադրության օր. Ռուստամ Բադասյան

Jul 5, 2021
1 min read

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրության օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:

«Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանն, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցենք մենք, որ ազատ ընտրություների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը:

Շնորհավո՛ր Սահմանադրության օր»,-ասված է գրառման մեջ:

 
 
 

Comments


bottom of page