top of page

Շմայսի որդին կմնա կալանքի տակ․ գրավի միջնորդությունը մերժվել է

Apr 26, 2020
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ դատավոր Ռոբերտ Պապոյանը   մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: Այս մասին տեղեկացրել է Դավիթ Մովսիսյանի պաշտպան՝ Գոռ Գևորգյանը։ Դատարանին առաջարկվել է գրավ՝  5 մլն ՀՀ դրամ, սակայն այն մերժվել է: Փաստաբանը հայտել, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 անձ է ձերբակալվել , որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ 

 
 
 

Comments


bottom of page