top of page

«Շմայս անունը մի հատ ա երկրում, չեն կարա չհիշեն»․ Առաքել Մովսիսյանի պատասխանը՝ Մարուքյանին

May 9, 2020
1 min read


Ինչպես արդեն տեղյակ եք, ԱԺ-ում բռնկված թեժ միջադեպքի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին ամբիոնից ասաց. «Շմայսություն մի արեք»։ Փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է վերաբերվում այս իրողության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։

Dailypress-ի հետ զրույցում ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ընդգծեց՝ Շմայսը մականուն չի, այլ ՝ պատմություն։

«Նման դեպքեր շատ են լինում և դեռ շատ կլինեն , մի անհանգստացեք։ Դա սովորական բան ա» ,-ասաց Առաքել Մովսիսյանը՝ նկատելով ,որ իր անունը շատ է հնչել նոր խորհրդարանում։

Հարցին, թե արդյո՞ք փորձել է զրուցել Էդմոն Մարությանի հետ՝ հասկանալու համար , թե ինչու՞ հենց իր անունը հիշատակեց, Մովսիսյանը պատասխանեց․

«Դե կարևորը , որ իմ անունը լավ անուն ա, հիշեցին իրենք։ Իմ անունը մի հատ ա երկրում, չեն կարա չհիշեն։ Ես ինչ գործ ունեմ խոսամ , եթե ես խոսելու լինեմ, ուրեմն ներկա կլինեմ այնտեղ։ Իմ անունը պատերազմական ժամանակներից մնացած անուն է։ Շատ ճիշտ են արել, որ մայիսի 9-ին իմ անունը հիշել են։ Հիշել են իմ անունը , որպես լավ կռվող տղաներից մեկը» ,- եզրափակեց Առաքել Մովսիսյանը։

 
 
 

Comments


bottom of page