top of page

ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն առաջին անգամ կքննարկեն իրավիճակն Աֆղանստանում

Sep 12, 2021
1 min read


Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն առաջին անգամ կհանդիպեն Դուշանբեում Աֆղանստանի խնդիրները քննարկելու համար, աղվում է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: «2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնի նախագահության ներքո կկայանա ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում նրանք կփոխանակեն կարծիքներ Աֆղանստանում իրավիճակի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page