top of page

Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով

Apr 29, 2020
1 min read

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի 18 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: 

 
 
 

Comments


bottom of page