top of page

Շենքերի տանիքների սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը

Mar 23, 2022
1 min read

Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

«Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշեք ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page