Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալը 2 ամսով կալանավորվել է
Jun 12, 2022
1 min read

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա կալանավորվել է 2 ամսով: Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․ Ն-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ-ի և Ն․Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։




Comments