top of page

Շարքային զինծառայող Արման Համբարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

May 27, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի Համբարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

 
 
 

Comments


bottom of page