top of page

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաք

Sep 29, 2022
1 min read

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։ ՊՈԿԱ-ից հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան՝ դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։ Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ՝ ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։ Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի, այցի կազմակերպման և մշտական աջակցության համար։

 
 
 

Comments


bottom of page