top of page

Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները

Jun 20, 2019
1 min read

Հայաստանի զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների (ՀՕՊ) ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

«Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավարության բարձր գնահատականին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 
 
 

Comments


bottom of page