top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շարժական լաբորատորիաներ՝ Արցախի բոլոր դպրոցների համար


Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը վերջերս հայտարարեց «Շարժական լաբորատորիաներ Արցախի բոլոր դպրոցների համար» նվիրահավաքի մեկնարկի մասին: Նվիրելու համար այցելեք կայքը: Ամբողջ աշխարհում մանկավարժները գիտակցում են լաբորատոր հետազոտության կարևորության մասին՝ որպես գիտելիք ստանալու արդյունավետ մեթոդ: Լաբորատոր փորձը, որը ընդգրկված է ուսումնական ծրագրում, կարող է զգալիորեն բարձրացնել աշակերտների ուսուցման որակը: Ցավոք սրտի, Արցախում դպրոցների մեծ մասը ընդհանրապես չունի լաբորատոր սարքավորումներ, ու աշակերտները հնարավորություն չունեն սովորելու փորձի միջոցով: Այս խնդրին անդրադառնալու համար անցած աշնանը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Մարտունու շրջանի բոլոր 29 դպրոցներին նվիրաբերեց կենսաբանության լաբորատոր հավաքածուներ: Այս հավաքածուները հատուկ պատրաստված էին 7-րդ դասարանի կենսաբանության ուսումնական ծրագրին համապատասխան: Հավաքածուները ներառում էին մանրադիտակներ, նմուշներով սլայդեր, դատարկ սլայդեր, Պետրի ափսեներ, քիմիական բաժակներ և այլ նյութեր: Նրանք ներառում էին ոչ միայն դասասենյակի համար նախատեսված սարքավորումներ, այլև սարքավորումներ, որոնք նախատեսված էին դասարանից դուրս օգտագործելու համար: Մարտունու շրջանի դպրոցների տնօրենների արձագանքները, ինչպես նաև ուսուցիչների և հենց աշակերտների անմիջական արձագանքները չափազանց դրական են եղել: Այս կարծիքների հիման վրա Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը որոշել է ավելի ընդլայնել դպրոցական գիտական լաբորատորիայի նախաձեռնությունը՝ աշխարհագրական և առարկայական առումով: Ծրագիրը հետևյալն է՝ 1. Հիմնվել անցյալ տարվա հաջողությունների վրա և ընդլայնել Արցախի մնացած 77 դպրոցներում կենսաբանության լաբորատոր սարքավորումների բաշխման ծրագիրը: Դրանցից 23 խոշոր դպրոցներ կան, որոնք ունեն մեկից ավելի 7-րդ դասարաններ՝ կենսաբանության լաբորատորիաների ընդհանուր թիվը հասցնելով 120-ի: 2. Ներառել քիմիայի լաբորատոր հավաքածուներ, որոնք կարող են օգտագործվել 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների կողմից: Ինչպես կենսաբանության լաբորատոր հավաքածուները, այս հավաքածուները նույնպես նախագծվել են դասարանի ուսումնական ծրագրին աջակցելու համար: Արցախի բոլոր 106 դպրոցներին հասնելու համար կպահանջվի 153 քիմիայի լաբորատոր հավաքածու։ Լաբորատոր հավաքածուները դպրոցներին կհանձնվեն 2022-2023 ուսումնական տարվա սկզբին։ Արցախի մնացած դպրոցները (այսինքն՝ Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջանների դպրոցները) կենսաբանության լաբորատոր սարքավորումներով 7-րդ դասարանցիների համար կազմում է շուրջ 17.700 ԱՄՆ դոլար։ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների ուսումնական ծրագրերին աջակցելու համար Արցախի բոլոր դպրոցները քիմիայի լաբորատոր սարքավորումներով հագեցնելու արժեքը կազմում է շուրջ 18.800 ԱՄՆ դոլար։ Երկու նախաձեռնությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 36.500 ԱՄՆ դոլար: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որ Արցախի աշակերտները զարգացնել այն, ինչ սովորում են դասարանում՝ իրական, տեսանելի փորձով: Մենք հավատում ենք, որ ծրագիրը նաև կնպաստի աշակերտների մեջ գիտությունների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրության ձևավորմանը: «Կրթական առավելություններից բացի, այս ծրագիրը կհասնի Արցախի յուրաքանչյուր համայնք՝ նրանց մի անգամ ևս հիշեցնելով, որ նրանք միայնակ չեն և որ Արցախից դուրս գտնվող հայերը շարունակում են իրենց կողքին լինել այս դժվարին ժամանակներում», - հավելեց Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հասարակական կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page