Շատին գյուղում շինություն է փլուզվել
Sep 7, 2020
1 min read
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։30-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։





Comments