Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
Jan 31, 2021
1 min read

Հունվարի 30-ին, ժամը 20։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ԵրևանՄեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1955 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: Վարորդը և ուղևոր Գ․ Ս․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Comments