top of page

Շահագործման կհանձնվի նոր «Հոշենշան» հիվանդանոցը՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար

Feb 2, 2020
1 min read


Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի ակունքը, վաղը՝ փետրվարի 3-ին, շահագործման կհանձնվի նոր «Հոշենշան» հիվանդանոցը՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար: Հիշեցնենք՝ հիվանդանոցի շինարարությունն սկսվել էր հունվարի 23-ին:

Երկրորդ նմանատիպ ժամանակավոր հիվանդանոցն իր գործունեությունը կսկսի փետրվարի 6-ից:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրամանագրով 1400 ռազմական բժիշկներ կուղևորվեն Ուհան:

 
 
 

Comments


bottom of page