Նրանց քայլերը մշտապես միտված են ընդդիմախոսներին` դատարանների միջոցով լռեցնելուն. Վանեցյան

«Պարոն Վարդազարյանի մեղքը այն է, որ փորձել է իրականացնել իր սահմանադրական լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, քանի որ, ինչպես գիտեք, նրանց քայլերը մշտապես միտված են ընդդիմախոսներին` դատարանների միջոցով լռեցնելուն»,-այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ հավելեց, որ Ռուբեն Վարդազարյանին անձամբ ճանաչում է, փորձառու անձնավորություն է համարում. «Զավեշտ է, ճակատագրի հեգնանք, որ Վարդազարյանին մեղադրում են արդարադատությանը միջամտելու համար, իսկ թե ինչու եմ տենց գնահատում կարծում եմ՝ հասկացողը կհասկանա: Ես չեմ կարծում, որ Վարդազարյանի պես մարդը նման միամտություն աներ եւ փորձեր մի քանի ամսվա դատավորին միջամտություն աներ, որը գնահատվեր որպես արդարադատությանը միջամտել: Ես վստահ եմ, որ պարոն Վարդազարյանն ունակ է պաշտպանվելու, եւ դեռ կտեսնենք՝ այդ գործը դատական հեռանկար կունենա, թե ոչ»:




Comments