Նրա հետ կարող եմ հանդիպել մի հարցի շուրջ. Արթուր Վանեցյան
Dec 14, 2020
1 min read

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք երկխոսել «Իմ քայլի» և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` երկրում ծառացած խնդիրների լուծման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցով, ասել է․ «Ես իմ անունից և «Հայրենիք» կուսակցության անունից կարող եմ ասել, որ այո՛, ես պատրաստ եմ երկխոսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Իսկ վարչապետի հետ՝ ոչ։ Նրա հետ կարող եմ հանդիպել մի հարցի շուրջ՝ նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար»։




Comments