top of page

Նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ. Ղազինյան

Nov 13, 2021
1 min read


Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը`անդրադառնալով այսօր Արցախում տեղի ունեցած միջադեպին: «Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ: Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի: Կա Հայ մարդ և կան նիկոլներ. կամ նիկոլ ես, կամ Հայ մարդ . . .»,- գրել է նա: Նշենք, որ այսօր առավոտյան ԱՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ միջադեպի պատճառով երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը: Այնուհետեւ Արցախի ԱԱԾ-ն հայտնեց, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

 
 
 

Comments


bottom of page