top of page

Նունե Սարգսյանը սրտի վիրահատություն է տարել

Apr 28, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ինստագրամյան իր էջում գրել է․ «Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։ Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»։   

 
 
 

Comments


bottom of page