top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նորվեգիան կթույլատրի ԱՄՆ-ին ստեղծել ռազմաբազաներ իր տարածքում


Նորվեգիան ստորագրել է վերանայված համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ այն մասին, թե ինչպես կարգավորել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն իր տարածքում, հաղորդում է Reuters-ը:

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ համագործակցությունը թույլ կտա ԱՄՆ-ին կառուցել օբյեկտներ երեք նորվեգական օդակայաններում եւ մեկ ծովային բազայում:

Գործարքը պետք է վավերացվի Նորվեգիայի խորհրդարանի կողմից: «Գործարքը կարգավորում եւ հեշտացնում է Նորվեգիայում ԱՄՆ-ի ներկայությունը, ուսուցումն ու զորավարժությունները՝ այդկերպ նպաստելով Նորվեգիայում ԱՄՆ-ի արագ ամրապնդմանը ճգնաժամի կամ պատերազմի դեպքում»,-հայտարարել են կառավարությունում:

ՆԱՏՕ-ի կազմում մուտք գործելու պահից ի վեր Նորվեգիան հայտարարել էր, որ թույլ չի տա ստեղծել օտարերկրյա բազաներ խաղաղ ժամանակ կամ կուտակել միջուկային զենք՝ չնայած արեւմտյան զորքերը կարող են անցկացնել զորավարժություններ իր տարածքում. այդ դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

«Մեր դաշնակիցների հետ մեր համագործակցությունը մշտապես զարգանում է: Համաձայնագիրը հաստատում է ԱՄՆ-ի հետ Նորվեգիայի սերտ հարաբերություններն ու ՆԱՏՕ-ի հյուսիսային գոտում Նորվեգիայի առանցքային դիրքը»,-հայտարարել է երկրի ԱԳՆ Ինե Էրիքսեն Սուրեյդեն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page