top of page

Նորվեգիան ավելացնում է Լիտվայում ՆԱՏՕ - ի ուժերի զորակազմը

Feb 16, 2022
1 min read


Նորվեգիան կավելացնի իր ներդրումը Լիտվայում ՆԱՏՕ-ի ընդլայնված առաջավոր ներկայության ուժերին 50-60 զինծառայողներով ՝ Ուկրաինայում եւ նրա շուրջ անվտանգության հետ կապված լարված իրադրության պատճառով, հաղորդում Է Reuters-ը։ «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի դիրքերի մասշտաբային ավելացումն ու ԱՄՆ-ի ու Եվրոպայի նկատմամբ պահանջները փոխել են Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը», - հայտարարել է պաշտպանության նախարար Օդդ Ռոջեր Էնոքսենը։ «Դա վերաբերում է նաեւ Նորվեգիային, եւ մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին», - հավելել է նա:

 
 
 

Comments


bottom of page