top of page

Նորվեգիայի տարածքային ջրերում նավթի ու գազի նոր հանքավայր է հայտնաբերվել

Apr 11, 2022
1 min read

Նորվեգական Equinor նավթագազային ընկերության երկրաբան-հետախույզները նավթի ու գազի նոր հանքավայր են հայտնաբերել Նորվեգիայի տարածքային ջրերում՝ Ֆրամի եւ Տրոլի շրջանում։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է ընկերության կայքում։ «Մենք շատ ուրախ ենք [տեղեկացնել] եւս մեկ [հանքավայրի] հայտնաբերման մասին»,- ասել է ընկերության փոխնախագահ Լիլ Բրուսդալը: Նախնական գնահատականներով՝ դրա պաշարները հասնում են մոտ 4-8 մլն խ/մ գազի եւ 25-50 մլն բարել նավթի։ Նորվեգիան 1971-ից բնական գազ եւ նավթ է արդյունահանում։ Այսօրվա դրությամբ սկանդինավյան երկիրը բավարարում է ածխաջրածինների ԵՄ պահանջարկի 15 տոկոսը։

 
 
 

Comments


bottom of page