Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ

Երևանում սկսվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։ Օգոստոսի 2-ին պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն խորհրդարանի նախագահին և նրա երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, որը նախկին գումարման խորհրդարանում փոխնախագահներից մեկն էր։
Նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր։ 71 մանդատ ստացել է «ՔՊ» կուսակցությունը, 29 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը և 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։
Արտահերթ ընտրությամբ ձևավորված խորհրդարանում, ինչպես գիտեք, երեք ուժ է ներկայացված. ըստ էության՝ Հայաստանի վերջին երեք իշխանությունները:
Առաջին նիստի օրակարգն ամրագրված է օրենքով: Պատգամավորները հանդիսավոր երդմամբ կստանձնեն պարտականությունները ու նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների ղեկավարներ կընրեն: Իսկ վարչապետ կդառնա հաղթած ուժի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը:




Comments