top of page

Նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

Feb 16, 2022
1 min read


Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:


Նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։


Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական գիտելիքները։

 
 
 

Comments


bottom of page