top of page

Նոր սմարթֆոններ՝ դպրոցներին

Apr 29, 2020
1 min read

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստացավ «Վիվա- Սել ՄՏՍ»  կազմակերպության նվիրաբերած 50 նոր սմարթֆոնները՝ հեռավար ուսուցման կազմակերպման ընդգրկվածությունը լիարժեք դարձնելու նպատակով: 

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, սմարթֆոններն արդեն տրամադրվել են հանրակրթական 50 դպրոցների՝ յուրաքանչյուրին մեկ հատ: Նոր սմարթոնները տրամադրվելու են  հեռավար ուսուցման  հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին։

«Միաժամանակ «Beeline»-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական եւ ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռավար կրթությունը յուրաքանչյուրի համար անխտիր հասանելի դարձնելուն»,-ընդգծեց վարչության պետը։

 
 
 

Comments


bottom of page