top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նոր մասնագիտություններ` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում


ԿԳՄՍ նախարարության 29.07.20 որոշման համաձայն Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում բացվել են նոր մասնագիտություններ, առանձին ընդունելություններով: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից:

Առաջինը կոչվում է Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն: Դրա շրջանակներում պատրաստվելու են կադրեր Տեղեկատվական Տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն նաև ֆիզիկա: Երկրորդը կոչվում է Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա: Այն պատրաստելու է կադրեր ՊՆ-ի և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն ֆիզիկա և ռազմական տեխնոլոգիաներ: Ովքեր պետք է մեծ ներդրում ունենան մեր երկրի ռազմական հզորության բարձրացման և նոր բնույթի զենքեր ստեղծելու մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page