top of page

Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց

Sep 3, 2020
1 min read

ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ոստիկանությանը անհրաժեշտ գումարը հատկացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Պարեկային ծառայության ձևավորման ընթացի վերաբերյալ: Այսպիսով՝ իրականացվել է դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից սպասվում է 5 ամսյա դասընթացի մեկնարկի փուլը: «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա 4. Վարչապետի աշխատակազմ 9/3/2020 արդեն մեկնարկում է մրցույթը: 2021 թ. առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը 700 անձի կազմով պատրաստ կլինի մեկնարկելու: Դրանից հետո Պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Պարեկային ծառայության հետ գործարկվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ. այն նախատեսվում է ձեռբ բերել աշնանը:

 
 
 

Comments


bottom of page