top of page

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է

Feb 5, 2021
1 min read

Քաղաքի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Մի քանի նկատառում ուղևորների համար. ✔ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100- դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ, ✔ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, ✔ վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին: «Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», - ասել է Երևանի քաղաքապետը:

 
 
 

Comments


bottom of page