top of page

Նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան. Տիգրան Աբրահամյան

May 22, 2021
1 min read

Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:

«Վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրությունը ինչ համատեքստում, տրամաբանության և գործընթացների շրջանակներում էլ դիտարկենք՝ հիմքում սահմանի անպաշտպան լինելն ու ժամանակին անհրաժեշտ միջոցառումների իրականացման բացակայությունն է։

Անկախ այն հանգամանքից, որ սա պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի, դրա արդյունքների հետ, պետք է միաժամանակ պետք է արձանագրենք, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր։

Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page