top of page

Նոյեմբերի 10-ից հետո չեն եղել խորքային քննարկումներ տեղի ունեցածի ծավալների վերաբերյալ. Վանեցյան

Aug 26, 2021
1 min read

Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են մինչեւ առաջին հարվածը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների հետ վախ չունենանալու արդյունք է։ Վախ չունեն, որովհետեւ դեռ երբեք միջազգային ծանր բանաձեւերի, ներպետական ատյանների եւ այլ ծանր գործիքների հարվածը չեն ստացել։ Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք։ Ասում եմ, որովհետեւ իշխանությունը կրկին երկիրը տանում է մի նոր ու վտանգավոր ծուղակ։ Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասելը, որ ժողովուրդը մեզ ընտրել է, մեզ ներել է, մեզ սիում է, բայց դա մեծ ծուղակ է»,- նշեց նա։


Արթուր Վանեցյանի խոսքով՝ նոյեմբերի տասից հետո երկրում չեն եղել խորքային քննարկումներ տեղի ունեցածի ծավալների վերաբերյալ։


«Ասում ենք 44-օրյա պատերազմ, կարծես 45-րդ օրը կյանքը վերականգնվել է։ Մեր երկրում տեղի են ունեցել պատմական, աղետալի փոփոխություններ, եւ եկել են նոր, սուր մարտահրավերներ ու դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկել առաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնումը։ Մնացածը ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում է այս ծրագրի մեծ մասը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 
 
 

Comments


bottom of page